«Սիրելի քույրիկ,
Իմ մեծ, համեստ քույրիկ, երբ ասեմ,թե դժբախտ ես, սխալ խոսած կլինեմ,քանի որ եղբայր ունես,որ քո դժբախտությունը կմաշեցնի իր զոհողությամբ:Իր ընտանիքին պատիվ կբերի: Միայն պատիվ չէ,հպարտություն էլ:
Շատ կարճ պիտի գրեմ,բայց շատ հասկացիր:Նախ ասեմ,որ այդ դրամը,որ քեզանից վերցրել եմ,կարող է պատահի,որ էլ հետ չվերադարձնեմ:Բայց զգում եմ, որ դու ավելի պիտի հպարտանաս,«Ես իմ ապարանջանս տվի եղբորս,որ պայքարի»:Ապարանջանը քեզանից գաղտնի վերցրի:Բայց դու տես,թե ինչ արեցի այդ դրամով եվ կիմանաս ,թե ինչ տեսակ եղբայր ունես:Եվ երբ մարզվւոմ էի իմ զենքերով,առաջին մտահոգությունս էր,թե ինչ ձեւով պիտի ներես ինձ:Բայց վստահ եմ ,որ այս նամակիցս կամ նահատակությունիցս հետո,պիտի ներես ինձ...նոր կյանք ստեղծիր, ինձնից այս խոսքերը ընդունիր՝ որպես խրատ:
Քո եղբայրդ, որ քեզ չի մոռանա մինչևմահ:

Հայ ժողովրդի ծառան՝ ՄԿՐՏԻՉ ՄԱՏԱՐԵԱՆ»: