Այս մասին հայտարարել է Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի պետի տեղակալ Էլդար Սամեդովը:

 


Արցախի ազատագրման ժամանակ, որպես անհյատ կորած պաշտոնապես հայտարարվել է 3868 ադրբեջանցու անուն-ազգանուն: Նրանցից 745-ը խաղաղ բնակիչներ, 3123-ը զինվորականներ: Մոտ 873 անհայտ կորածի մասին կա սահմանափակ տեղեկություն:

 


Սամեդովը և իր երկրի ղեկավարությունը Խոջալուի կոտորածի մեջ մեղադրում են ASALA-ին և «Արաբո» ջոկատին: Սակայն, գրեթե բոլորի համար պարզ է, որ Խոջալուի կոտորածը ադրբեջանական իշխանության նախաձեռնած քայլն էր, բազում ապացույցներ կան, նկարներ, որոնք ներկայացնում են իբր Խոջալուի դեպքեր, սակայն իրականում այլ կայքերից գողացված նկարներ են:

 


Ամեն տեսակի սուտ քարոզչություն անելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը դեռ չի հանգստացել և փորձ է կատարում հետապնդել ջոկատի մարտիկներին՝ միջազգային դատարանների օգնությամբ:
Իրական ահաբեկիչների բանակ ունեցող երկրի ղեկավարությունը իրեն թույլ է տալիս չեղած և սուտ դեպքերի պատրվակով հայրենիքի համար կռված զինվորներին ահաբեկիչ որակել: Ու այս ամենը այն դեպքում , երբ մի քանի ամիս առաջ հենց այդ երկրի բանակի զինծառայողները խաղաղ բնակիչներին էին սպանում իրենց տան մեջ, գլուխներ էին կտրում ու դրա համար երկրի նախագահի կողմից պարգևներ էին ստանում: Ու այս ամենի համար ոչ մեկ պատասխանատվություն չի կրել:

 

Աշոտ Ասատրյան