Րաֆֆի Հովհաննիսյանը "ժողովրդի շարքերից" մարդու իմիջ է ստեղծում, դրա համար սվիթրով է նկարվել իր քարոզչական պաստառներում, ոչ թե կոստյումով: Ոչինչ, որ իր սվիթրը գուցե ավելի թանկ է, քան շատ այլ քաղաքական գործիչների կոստյումները, կարևորը "ժողովրդի շարքերից" քաղաքական գործչի իմիջի համար այդ քայլն ազդեցիկ է:

Նույն սկզբունքով, "հասարակ մարդու" իմիջի համար Րաֆֆի Հովհաննիսյանն այցելում է տարբեր հանրային վայրեր, շփվում է տարբեր մասնագիտության հասարակ մարդկանց հետ (ասենք վարսավիրանոց), որը լուսաբանվում է մի շարք լրատվամիջոցներով: Ոչինչ որ լրատվամիջոցներից որոշներին, թեկնածուի "հասարակ մարդկանց հետ շփումները" լուսաբանելու համար Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ է վճարում, քան այդ նույն հասարակ մարդկանց մեկ տարվա եկամուտն է, կարևորը իմիջն է, որն այս քայլերի արդյունքում ձևավորվում է:

ՀԳ Բնականաբար ես չեմ կարող իմանալ Րաֆֆի Հովհաննիսյանի սվիթրի գնի կամ լրագրողներին վճարվող գումարի չափի մասին, դրա համար գումարների մասն իմ ենթադրություններն են, որի հետ կարող եք համաձայնվել կամ էլ' ոչ: