Քաղաքականությունն ու բիզնեսը համարյա նույն բանն են . երկու դեպքում էլ գործում են նույն օրենքները , երկու դեպքում էլ վճռորոշ դեր են խաղում մարդկային ռեսուրսներն ու ֆինանսները : Հիմա ես մի սիմվոլիկ առաջարկություն եմ անում . եկեք մինչև մյուս ընտրություններ բանկում հաշիվ բացենք , առանձին կայք բացենք որով թե սփյուռքից թե Հայաստանից կարող են փոխանցումներ անել : նրանք ովքեր ներդրել են մինիմալ փող (օրինակ 5 դոլլար) կարող են մասնակցել քվեարկությանը : Իսկ քվեարկությունը իրենից ներկայացնում է հետևյալը . կա առանձին մի պատուհան , որտեղ ներդնողները իրավունք ունեն առաջարկել գաղափարներ թե ինչպես ծախսել փողերը , բայց բոլոր առաջարկները հնչում են անանուն , իսկ քվեարկել կարելի է կամ հավանություն տալով , կամ ուղղակի լռելով : Կարծում եմ 4 տարում 5 դոլլար ներդնելը խնդիր չի աշխարհասփյուռք Հայաստանի գոնե 2 միլիոն մարդու համար : Սա մեզ կտա ֆինանս , որով հնարավոր կլինի լուրջ գործեր անել , կտա վստահություն ,միասնություն, բացի դա նա ով փող է ներդրել ՝ կմտահոգվի դրա ճակատագրով և հեշտությամբ չի լքի նախաձեռնությունը : Հնարավոր է , որ այս գաղափարը անհեթեթություն է , բայց դա չէ կարևորը , կարևորը անընդհատ մտածելն է , անընդհատ փորձելը , հաջողության հասնելու սկզբունքը սա է , եթե հազարավոր բողոքողներն ու տրտնջացողները ուղեղները աշխատացնեն այս կատեգորիաներով մտածելու ուղղությամբ , ապա 3000 գաղափարներից մեկը հաստատ տաղանդավոր կլինի , բացի դա այդ ընթացքում մենք կաճենք պայքարի մեջ , իսկ որ ի վերջո հաջողությունը անխուսափելի կլինի , դրանում կարելի է համոզվել սեփական ուժերով հասած ցանկացած հաջողության պատմություն ուսումնասիրելով : Ես գիտեմ որ այն ինչ ասացի բազմաթիվ թերի կողմեր կունենա , դա բնական է , քանի որ ես այն գրեցի երեք րոպե մտածելուց հետո , սակայն , եթե եռանդագին ցանկություն առաջանա քննադատական քոմենթ գրել , ապա խնդրում եմ նույնքան եռանդագին մտածեք Ձեր բարձրացնելիք խնդրի լուծման մասին և գրեք խնդիրը լուծման հետ միասին , դա Ձեզ մոտ կստացվի եթե ցանկանաք , վստահեցնում եմ Ձեզ :