Բագրատյանի, Հայրիկյանի եւ Հովհաննիսյանի համատեղ հայտարարությունը դրական քայլ է մեկ այլ իմաստով՝ ցույց է տալիս, որ բոլոր իրենց տարբերություններով եւ հակասություններով նրանք կարող են իրար հետ պայմանավորվել: Եթե նրանք ընդունակ են այս՝ «ժամանակավրեպ» հարցում գալ ընդհանուր հայտարարի, ապա, գոնե տեսականորեն, կարող են կատարել համատեղ քայլեր: Այդպիսի հնարավորություններից նշեմ երկուսը. ա) իրար վարկաբեկող հայտարարություններով հանդես չգալ, բ) փորձել համատեղ վերահսկողություն սահմանել ընտրությունների վրա: Մասնավորապես, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը խորհրդարանական ուժեր են եւ, հետեւաբար, տեղեր ունեն ընտրական հանձնաժողովներում: Հետեւաբար, Րաֆֆին պետք է մոբիլիզացնի իր կուսակցականներին, իսկ Բագրատյանը համոզի իրեն համակրող ՀԱԿ-ականներին, որ նրանք լծվեն ընդհանուր գործի: Դա հնարավո՞ր է:
Կից նյութը՝ Առաջին համատեղ քայլը