‎8 միլիոնանոց դրամատիկ պատերազմը շարունակվում է... Եթե մինչև հիմա թեկնածուները պայքարում էին այն ճարելու համար, այժմ պայքարում են հետ բերելու համար... Քանի մահացած նյարդային բջիջներ են արժենալու այդ միլիոնները... Պատկերացրեք, որ թեկնածուները ազնվություն ունենային և հայտարարեին, որ պայքարում են 8 միլիոնը հետ բերելու համար՝ ինչպիսի տեսք կունենային նրանց ներկայիս կարգախոսները.
Րաֆֆի Հովհաննիսյան՝ «Հնարավոր է՝ հետ բերել 8 միլիոնը»...
Պարույր Հայրիկյան՝ «Եկել է պատմական ՊԱՀ-ը՝ տալու 8 միլիոնի մահը»...
Վարդան Սեդրակյան՝ «եթե Վերևն Աստված կա՝ թող հետ տա իմ 8 միլիոնը»...
Սերժ Սարգսյան' «8 միլիոնով ինչ ապահով Հայաստան»...