Ռուս-թուրքական պատերազմի սկսված oրից ամն տեղ, ուր քիչ թե շատ գիտակից հայություն կար, ձգտում աոաջացավ կազմակերպելու հասարակությունը, միացնելու նրա անջատ ուժերը, որովհետև ամենքն զգում էն, թե որպիսի ճակատագրական անակնկալների աոաջ ենք կանգնած մենք. բոլոր բանիմաց տարրերը գիտակցում էին, թե որքան անգոր պիտի լինի գալիք ահավոր դեպքերի հանդեպ մի անկազմակերպ հանրություն: Ամենքն զգում էին, որ գումարված ուժերով և կուռ կազմակերպությամբ միայն կարելի կլինի որևէ ներգործական դեր կատարել այս ահեղ ժամանակներում:
Եվ ինչպես չգիտակցեին ու չզգային, երբ բիրտ ուժը տապալում էր պետական ամուր կազմակերպության մեջ ձուլված ազգերին: Մեր աչքի աոջևն էր արյունաներկ Բելգիան: Ի՞նչ կարող էր անել այսպիսի պարագաներում մի ազգ, որի միակ ազգային կազմակերպությունը եկեղեցին է, մի ազգ, որի քաղաքական հասունությունը ավելի քան կասկածելի է, մի ազգ, որ իր տառապանքն է միայն վահան դարձրել իր համար, վերջապես մի ազգ, որ հոգեկան սնանկության դուռն է հասել, որի կուլտուրական տարրերը կատարելապես ապազգայնացել են: Անշուշտ այդպիսի մի ազգ չպիտի դիմանար զալիք դեպքերի նույնիսկ առաջին հարվածներին, եթե չստեղծեր մի կուռ կազմակերպություն և ի մի ձուլվեր այդ կազմակերպության մեջ: Այդ կազմակերպության կարիքը պիտի զգար ամենից շատ, իհարկե, այն ինտելիգենցիան, որ դեռ չէր հրաժարվել ազգային արժեքներից: Այդ ինտելիգենցիան պիտի ձզտեր անհետաձգելի կերպով կազմակերպելու հասարակությունը, ոչ մի ջանք չպիտի խնայեր համերաշխության հող ստեղծելու հասարակության տարբեր խավերի մեջ, որպեսզի հնարավոր լինի միաձույլ ուժերով գործելու: Պետք էր, որ մեր ինտելիգենցիայի լավագույն տարրերը ազգային անդառնալի աղետների հանդեպ կարողանային սնել իրանց մեշ վեհոգի պատրաստակամություն՝ ազգովին գործելու, և այն՝ ոչ ձևականորեն միայն և թղթի վրա, այլ անկեղծ կերպով:
Պատերազմի սկզբից իսկ մեր մամուլը կոչ արեց այդպիսի համերաշխության և միության, բայց բոլորն ընդունելով այդ կոչը՝ շարունակում էին գործել հին եղանակով, և այդպիսով չկայացավ այն համազգային կազմակերպությունը, որին ձգտում էր հայության անկեղծ և գիտակից մասը: Մենք կարծում էինք, որ անհրաժեշտ և անհետաձգելի է ստեղծել մի համազգային ընդհանուր ընտրված մարմին, որը պիտի հայության գլուխն անցներ այս արհավրալից ժամանակներում:
Նրանք, nրnնք չէին կամենում (բայց կեղծավորաբար պնդում էին, որ կամենում են) այդպիսի մի հիմնարկություն տեսնել, շարունակ ակնարկում էին քաղաքական պայմանները և այդպիսի համազգային հիմնարկություն ստեղծելու անհնարությունը: Եվ դա անում և ասում էին նրանք , որ սովորաբար իրանց արմատական են հորջորջում: Մինչդեռ մի՞թե պարզ չէր, որ երբ մի ամբողջ ազգ վտանգի է ենթարկում անգամ իր ֆիզիկական գոյությունը, երբ մի ամբողջ ազգ վկայում է պետության (վկայում է արյունով ու տանջանքով) իր համակրությունը, այդ ազգն իրավունք ունի բացարձակորեն պահանջելու, որ թույլ տրվի իրան ազզովին կազմակերպվելու:
Բայց նրանք, որ արմատական են ձևանում, իսկ իրոք զանազան եպիսկոպոսների փեշերի հովանին են որոնում, բնական է՝ չպիտի բռնեին այդ ճանապարհը: Եվ նրանք գերադասեցին գնալ հին, ծեծված, անօգուտ ուղիներով՝ ողորմություն խնդրելու, պետական բարձրաստիճան աղվեսների շեմքերը մաշելու, նրանց թակարդ-սալոններում ճեմելու ճանապարհը: Այդ մարդիկ կռվի դաշտ ուղարկեցին ազնվագույն ուժեր, բայց մի՞թե այդ ազնվագույնների առաքինությունը պիտի լվա նրանց քաղաքական վատոգի, վախլիկ և ազգակործան գործունեության արատները: Բնավ:

Պետրոգրադ
(«Մշակ» , 1915, 15 հոկտեմբերի)