Ազատ մարդը հալածյալ է այստեղ, իսկ ասկյարները արդեն, որպես մարդ պիտանի չեն, նրանք զուրկ են արժեքներից... Հանկարծ, երբ զգացին, որ շեֆության աչքից ընկնելու վտանգ կա ու վրա տվեցին... ռեժիմի հպատակված մասսան... բայց մեր ու ոստիկանների պայքարը չէ այս, մեր պայքարը այս ինքնակոչ իշխանություններն են, ովքեր փախփախ են անում ժողովրդից... Շատ հաճախ հրեշտակները դառնում են հրեշ... մարդ ուտում... Մեր Երկրում բեսպրեդելը վաղուց է ու ոչ ոք այդ բեսպրեդելի պայմաններում չի կարող հանդգնել թե' իր անվտանգությունը երաշխավորված է... Ես իմ խոսքում շատ հաճախ անրադարձել եմ հասարակության պասիվությանը, հասակության մեջ իրական պայքարողներին և սուտի, ինքնանպատակ գործողություններին, ինչը այս օրերին ակնհայտ է:
Բաղրամյան փողոցի նստացույցը, որպես պայքարի միջոց ընտրված նստացույցը պետք է ասեմ, որ հաջողված է, հաջողված այնքանով, որ նախ շատ թվով մարդիկ կային և կան, ինչը ինձ ոգևորեց և ոգևորում է: Նստացույցի առաջին գիշերը, և ընդհանրապես ոստիկանների պահվածքի մասին շատ եմ խոսել... այգաբացին նրանց կիրառած մահակներով ջարդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր երկրի ոստիկանները, ինչպես շատ ու շատ պաշտոնյաներ, սովորական աշխատողներ ծառայում են ռեժիմին: Նրանք ըստ էության պատվեր էին ստացել ցրել ժողովրդին: Գիտեք կարելի է ցրել, բայց վայրագությունը և լրագրողներին վիրավորել, քաշքշելը դատապարտելի արարք եմ համարում: Դե դա առաջին դեպքը չի և վերջինը բնականաբար չի լինելու, այնքան ժամանակ մինչև այս ինքնակոչ իշխանությունը կշարունակի իր տեղում մնալ: Բայց մի բան ասեմ, մենք ինչքան էլ, որ պայքարենք թանկացում կլինի, կամ մեկ ուրիշ բան, մեր ժողովուրդը պետք է մի բան հասկանա, որ առաջինը գլխից է պետք սկսել, այսինքն քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել մենք ոչ մի հաղթանակ չենք գրանցելու: Ընկերներիցս պատմեցին, որ մի 22 տարեկան, ոստիկան նստել ու լացել է Բաղրամյան փողոցում նստացույցի առաջին օրը, լուսաբացի դեպքերի ժամանակ՝ այ ինքն է իրական ոստիկանը; Չգիտեմ, շատ եմ սարսափում այսօրվա վիճակից, գիտեք այս վիճակը չի հանդարտվում, մարդիկ թողնում, գնում են իրենց երկրից, դատարկվում է երկիրը: Հայաթափման գործընթաց է սկսել ռեժիմը:
Ու ամեն ինչ անում են, որ մարդը իր երկրում լավ չզգա իրեն, ընդհակառակը այս դեպքերը, և բոլոր տեսակի անտարբերությունները ծնում են հիասթափություն և մարդիկ ուղղակի հուսալքությունից լքում են իրենց երկիրը, դա ինձ ուղղակի սպանում է: Ես պահանջում եմ այս իշխանության հրաժարականը և ինձ պետք է միանան բոլորը, արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, որովհետև այլևս դանակը ոսկորին է հասել:
Արթուր Հայրապետյան