Ես արդեն մի քանի տարի ինչ ինտերնետս արագացավ հեռուստացույց չեմ դիտում, բայց քանի որ նույն բանը չեմ կարող ստիպել տնեցիներին, երբեմն-երբեմն ականջի պոչով հաղորդումներ եմ լսում, ու վերջերս լսեցի մի հաղորդում, որը կոչվու էր <Հայաստանի Ձայնը>: Մի տաղանդավոր աղջիկ էր երգում, որի անունը հետո իմացա, որ Աննա Ավետյան է, հետն էլ մրցում էր մի չափազանց անտաղադն մեկը, որի անունը չիմացա, բայց իմացա, որ իրա պապան չգիտեմ ովա: Ու ժյուրին վերցրեց ու էս երկուսի միջից ընտրեց անտաղանդին: Այստեղ այն հարցը չէ, որ զարմացա այդ երևույթից, քանի-որ Հայաստանում ամենուր է այդպես, որ ժողովուրդը բազմաթիվ տարիներ բոլոր բնագավառներում ընտրում է տաղանդավորին, բայց ժյուրին հաստատում է անտաղանդին, պարզապես զարմանքս եկավ ժյուրիի կազմից: Քիչ թե շատ հասարակության մեջ հարգանք վայելող Արտո Թունդբոյաջյանին ու Թաթային ժյուրիի կազմում ընդգրկելը ինչ նպատակ ուներ, որ հետո էլ նրանց ստիպելու են կեղծիք անել ու փչանալ բոլորի աչքի առաջ?: Չէին կարող նույն բանը անել, արդեն վաղուց փչացածներով, չէ որ ինչը շատ, Հայաստանում փչացած դատավորների պակաս չկա:
Խնդրում եմ գրառումս առանց իմ թույտվության չօգտագործել