Քեզ կախե՞ն պիտի, թե՞ խփեն...
Ես կարծում եմ – լավ է կախեն.
Իհարկե, օդում դու մի քիչ
Ոտներով պիտի խարխափես
Եվ անձայն ճչաս... Եվ թեկուզ
Ձգվելու է մարմինը քո նեղ,
Փոխվելու է երգեցիկ լաթի, -
Բայց գիտե՞ս – կախվածները գոնե
Լեզու են հանում աշխարհին...