Մոտենում էր 1872-ը: Ե.Դուրյանը (Պետրոս Դուրյանի եղբայրը' Միհրան (Եղիշե) Դուրյանը, ով հետագայում դարձավ նշանավոր հոգևորական ու գիտնական) պատմում է. «Մեռնելեն 20-21 օր առաջ. «Այս տարի ձեզի հետ աղեկ կաղանդ մը պիտի ընեմ» կըսե' վերջին կաղանդը ըլլալով հասկցնել ուզելով: Ընդհակառակն ալ հիվանդությունը կաղանդին օրերը կը սաստկանա, բայց նորեն Դուրյան գավազանին հենվելով կելնե վարի սենյակը, կիջնե ու պուճախը կը նստի: Վերջին շաբաթներին հիվանդին հաճախ էին այցելում: Թատերական հուշարար Տ.Գալեմճյանը, եկել է, մխիթարանքի խոսքեր ասել, և բանաստեղծը տրտնջացել է. «Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս: Ա՜խ, գոնե գրածներս տպեցեք, չմոռցվիմ»: Մահից մեկ օր առաջ հուշարարը հարցրել է, թե ինչի պետք ունի, իսկ Դուրյանը պատասխանել է. «Ի՞նչ բանի պետք ունենամ, անկողինս միայն ունիմ, զիս անով պիտի տանին»: Եվ նորից կրկնել է. «Պիտի փնտրե՜ն, պիտի փնտրե՜ն զիս»:
Իր վերջին օրերին Դուրյանը չէր ուզում միայնակ մնալ: Հորը խնդրել է. «Աղապա՛, այս շաբթու դուրս չպիտի ելնես. քովս պիտի նստես, որովհետև այս շաբթու է, որ պիտի մեռնիմ»: Եվ Աբրահամ աղան մինչև խոր գիշեր, հնազանդ նստում էր որդու մոտ:
1872 թ-ի հունվարի 20-ը Դուրյանի կյանքի վերջին օրն էր:
… Ե.Դուրյանը հայտնում է, որ Պետրոսը մի քանի պատվերներ է տվել. «Յուր ոգևարի ժամերուն խնդրեց յուր մեծ եղբորմեն (Հարությունից), որ յուր գործերն հրատարակելու աշխատի. «Քիչ մը բան գրած եմ,- ըսավ,- կուզեմ որ հրատարակվի»: Նույնիսկ Հարությունի հետ կատակել է. «Կարգվե եղբա՛յր, թոմպուլ-թոմպուլ զավակներ ունեցի՛ր, անոնց ըսե՛, որ մեկ ասանկ հորեղբայր մը ունեցա, ես ալ երկնքեն ձեզի վրա նայիմ և ուրախանամ»: Հայտնել է վերջին կամքը. «Կուզեմ, որ մարմինս հանդեսով վերցվի. Մինչև կիրակի պահեցեք զիս, մի վախենաք, չեմ հոտիր, ոսկոր մը տերի (կաշի) մ՚եմ (յուր բառերով) իրավ, որ ես բառ մը պիտի չիմանամ, բայց անանկ կուզեմ, որ ըլլա»: Ապա ավելացրել է. «Միհրանը աղեկ նայեցեք»: Ուշադիր դիտել է ծնողներին ու հարազատներին' նկատելով. «Ամենքդ ալ աչքիս աղվոր կերևնաք կոր, շատ աղվոր կերևնաք կոր»; Գրպանից հանել է դրամները, նետել. «Թող չտեսնամ այսուհետև աշխարհիս բաները»: Մորաքույրը մրգեղեն է բերել. «Առե՛ք, առեք,- կհծծե Դուրյան: Քովինները կկարծեն, թե մրգեղեններու համար է, իր հոգիին համար էր»: Հետո մորաքույրը կնդրուկ է ծխել: Բույրը առնելով Պետրոսն ասել է. «Ատ ի՜նչ անուշ հոտ է, ո՞վ ձգեց այդ հոտերը, ձգեցե՛ք, ձգեցե՛ք, ես կսիրեմ այդ հոտերը»: «Յուր հոգեվարքի ատեն, երբ ա՛լ դադրեցավ իրեններուն հետ խոսելե, դեպի տանն մեկ անկյունը հառելով յուր աչերն' սկսավ մնաք բարևներու շարք մը, և ծիծաղ ուներ միշտ դեմքին վրա. Այսպես, երբ 10-15 անգամներ մնաք բարով ըսելե վերջ' դարձավ … և այսպես խոսեցավ մեզի. «Մեկը պիտի գա, անոր ալ կթողում իմ մնաք բարովս»: Եվ որովհետև յուր թաղման երեկոյին հասած էր Պոլիս (չեմ գիտեր որ գավառեն) Տիգրան Ադամյան' յուր դասընկերն, տնեցիք համոզվեցան, թե Պետեկն Ադամյանին համար ըրած էր այդ հանձնարարությունն: Վերջին վայրկյաններուն,- շարունակում է եղբայրը, մորեղբայրը կուգա, երբ սենեկին դուռեն ներս կը մտնե, Պետրոսը ճիգ մը կընե ճանչնալու համար, այլ չի խոսեր, կերթա (նկատի ունի մորեղբորը) կը մստի անկողնույն մեջ, կրկին աչվները կը ժպտի ի նշան ճանաչողության. «Չը խոսի՞ս կոր» - կըսե մորեղբայրը: Մայրն ալ, որ անկողնույն քովն է. «Պետրոս չը խոսի՞ս, կըսե, - մորեղբայրդ եկավ … «Ալ ժամանակ չունիմ»,- կը պատասխանե, և այս իր վերջին խոսքը կըլլա, գլուխը բարձին վրա կիյնա ու աչերը կը փակվին: Բայց ինչ որ զարմանալի է աչվները փակվելեն վերջը և անշուշտ գերագույն ճիգով մը աջ ձեռքը հանդարտորեն 3 անգամ գլխուն կը տանի ի նշան «մնաք բարով»-ի ու կը լմնա: «Ալլա՜հ դոկտըր», - կը պոռա հայրը: «Սո՛ւս, դուն ալ», - կըսե մեծ եղբայրը և մեկդի կառնե»:
«Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս» Այսօր Պետրոս Դուրյանի հիշատակի օրն է
12:39 - 20.Հունվար.2013
Առաջարկում ենք նաև
25/02/14 09:24
Տեսեք` ինչպիսի հայակենտրոն տղա է այժմ ղեկավարում Ուկրաինայի ոստիկանությունը (տեսանյութ)
20/01/14 09:44
Կիևում տեղի ունեցածը մարտի 1-ի հետ համեմատելը անմտություն է
07/12/13 12:48
Առաքել Սեմիրջյան. «Երկրաշարժ»
27/04/13 02:40
Ասույթներ ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻ մասին
07/03/13 19:00
Պետրոս Դուրյան.ՆԵՐԱ ՀԵՏ
29/01/13 21:46
Վանոն այսպիսի լպրծուն ջահելներին բաժանում էր երեք խմբի
27/01/13 21:38
Հայաստանում փչացած դատավորների պակաս չկա
27/01/13 20:30
Արցախյան հաղթանակը կերտվել է Ազատության հրապարակում
26/01/13 19:55
Սիրո Ծառ
24/01/13 22:21
Ճանապարհատրանսպորտային քաղհալածյալ եմ դարձել ՃՃՃ
22/01/13 17:26
Ոնց որ լրիվ խառնում եք սաղ )))
21/01/13 22:14
Նենց չի, որ իշխանությունները կամավոր «բարիացան»
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան