Ժամանակն է, որ Տիգրան Առաքելյանի մասին բոլորս խոսենք։ Ու խոսենք ա՛յն լեզվով, որն արդարության լեզուն է։ Մեր զավակներին զնդաններում պահող այս ոճրագործ թալանչիներին պիտի հասկացնել, որ գալու է հատուցման օրը ու իրենք անգամ զնդաններում թաքնվելու մի անկյուն չեն գտնի այդ ժամանակ։ Այս խայտառակ դատավարությունը դառնում է անբուժելի վերք ու տանջելու է բոլորիս, եթե համայն ժողովուրդը ոտքի չկանգնի ու չազատի այս անմեղ երեխային, ոճրագործների ձեռքից։
Սիրելի ժողովուրդ, մի՛ եղեք անտարբեր, մեր երեխայի ճակատագրի հանդեպ։ Հավատացնում եմ, դա կարող է ցանկացած պահի, Ձեր սեփական երեխայի հետ պատահել։ Եկեք ոտքի կանգնենք ու դուրս բերենք նրան այդ զնդանից, քանի դեռ հայ ենք կոչվում, ու բոլորս էլ գիտենք, թե ինչպիսի անարդար դատարաններում է այս գործը քննվում։
Եկեք, թույլ չտանք խեղդել՝ մեր արդարության ձայնը։
ԲԱՎԱԿԱ՛Ն Է