Վաղուց է ,քեզ չէի նկատել, Իսկ հիմա՝ հիմա խճճվեցի, շփոթվեցի մանկան պես, կրկին՝ զարմանալով: Չէ , դու հրաշալի ես և էստեղ… Եվ անտանելի Գեղեցկուհի… Վրձիններ են ջարդվել, քեզ կերտելուց , ոմանք խենթացել , ցնորվել հիմնատակ, բայց դու գիտեիր, թեպետ մտովի, որ միայն իմն ես ,իսկ ես , իսկ ես գիտեի ,թե նկարդ պիտի կանչի ու ինձ փնտրի՝ գինետան ծանր դռները բանալով : Իսկ հիմա , ախ հիմա գազազած ճիրաններիս մեջ կառնեի… ՈՒզում եմ մոտենալ և( կարծես , ամբողջ աշխարհը ինձ դեմ լինի) աչքերս փակ շոյել պարանոցդ' վաղուց ծերացած իմ ձեռքերով , փոքր -ինչ ցավեցնել ՝ սիրելով միմիայն ու ողերիդ դիպչելով , ինչպես ստեղների, նվագել մի մեղեդի ու հատիկ առ հատիկ քամել տիեզերքդ ներքին, որ հնչի ու շնչի կրկին քարացած մատներիս՝ վաղուց կոպտացած իր բարձիկներով, ոտքերդ ու ձեռքերդ - հազարների մեջ , միայն քոնն են , Որ կերտեց նկարիչը՝ ոչինչ չփոխելով: Բայց դա իմ պահանջն էր ու պարտադրանքս: Հանում ես հունից, ու ես՝ զսպվածս դառնում եմ անզուսպ ու արբած, կեցվացքիցդ ու բույրիցդ միայն, ուզում եմ պատռել կտավը վաղեմի, դու էդտեղ նույնն ես ,իսկ ես ծերունի: Չէ , բայց չեմ կարող պատռել, ոգիս տկար է : Մնա իմ պատին ու միշտ դեմ դիմաց ու առաջվա պես դու ինձ փնտրիր: Թող մարմարե մարմնովդ էլի հիանամ: Մի խոսիր, լռիր, որ շուրթերդ համտեսեմ մի կում չքնաղ գինով , զգամ քեզ թեպետ և մտքումս: Հիմա դու նկար ես ,բայց շնչում ես ինձ համար: Որքան տարվեցի ,ափերս քիչ են ՝քեզ փարվելու, Որ զգամ քեզ ամբողջովին ՝սրունքից - սրունք, վարսերդ բուռս առնեմ ու տեսնեմ կուրծքդ թափանցող, զգամ ամեն մի ոսկոր ու նրբեղ մկան: Հաճախակի խոսում եմ ,իսկ դու լռում ես , Բայց ես զգում եմ ամբողջ մարմինդ հյութեղեն: Ոգիդ լուռ է ու երբեք էլ չի խոսի: Ինչի՞դ է պետք: Դու շքեղ ես և դա գիտես: Ինչի՞դ է պետք: Ա՜խ, վաղ անցյալում դու դեռ նկար չէիր , այլ ճերմակ հրեշտակ՝ երկնքից ընկած: Թե՞ խանգարվել եմ ու խենթացել գեղեցկությունիցդ անսպառ: Արի կկծկվեմ և գլուխդ շոյեմ իմ ուսին հենած: ՈՒ թող ես էլ նկար դառնամ, միայն կտավը չփչացնեմ…

Արմեն Ավակիան Մակինց