Պատկերացրեք, որ վթարի եք ընթարկվել եւ ոտքը պետք է անդամահատեն ու այդ ժամանակ սկսում եք կոշիկի մասին մտածել։ Հիմա ոմանք մտահոգված են Արցախում ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու հռչակելու հարցով, այլ բան կարծես թե չի մտահոգում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Պատկերացրեք, որ վթարի եք ընթարկվել եւ ոտքը պետք է անդամահատեն ու այդ ժամանակ սկսում եք կոշիկի մասին մտածել։
Հիմա ոմանք մտահոգված են Արցախում ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու հռչակելու հարցով, այլ բան, կարծես թե, չի մտահոգում։
Մի մասի մոտ ակնհայտ ոչ ադեկվատության դրսեւորում է, մյուս մասը փորձում է այլ խնդիրներ լուծել։
Սա է այսօրվա հայ քաղաքական մտքի ու հանրային գիտակցության աստիճանը։
Պետք է երեւի հպարտանանք, որ Կարսը հանձնելուց առաջ ռուսերենը Կարսում երկրորդ պետական լեզու չէր»,- գրել է քաղաքագետը։