Մեր հայտնի բանաստեղծուհիներից մեկը ժամանակին խելագարի պես սիրահարված է եղել Հովհաննես Շիրազին, և պատեհ առիթ է փնտրել՝ սիրո իր խոստովանությունն անելու համար:
Օրերից մի օր բանաստեղծներով որոշում են գնալ Արաքսի ափը՝ քեֆ անելու…
Երբ արդեն մի քանի բաժակ խմելուց հետո գինովցած են լինում, Շիրազն առանձնանում է մի քանի մետր անց ու սկսում լվացվել Արաքսի ջրով:
Բանաստեղծուհին, հարմար պահը որսալով, մոտենում ու սկսում է սիրո խոստովանություն անել Շիրազին…այն էլ ինչ խոստովանություն….
Շիրազը լուռ լսում է, ու ծպտուն չի հանում…
-Տո, անաստված, գոռում է բանաստեղծուհին, ես քեզ խենթորեն սիրում եմ, ու դու լռու՞մ ես, ծպտուն չես հանու՞մ…հա՞…
Շիրազ, դու Շիրազ, շրջվում է բանաստեղծուհու կողմն ու.՛՛Ես իմ Մասիս սարն եմ սիրում՛՛…