ՀԱԿ-ի և այլ քաղաքական ուժերի կողմից ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին թերևս ամենակարևոր առաջարկը ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումն է: Իշխանությունները մերժելով այդ դրույթը՝ բերում են հետևյալ փաստարկը. Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ ընտրացուցակների բացահայտումը նաև ընտրության գաղտնիության բացահայտում է: Տրամաբանության բացակայության ու անհեթեթության ինչպի՜սի «փայլատակում»: Փորձեմ հիմնավորել բերված գնահատականս:
Ընտրություններին մասնակցելու համար ընտրողը պետք է գնա ընտրատեղամաս, որտեղ առնվազն 7 հանձնաժողովի անդամների, վստահված անձանց, լրագրողների ներկայությամբ ստորագրում է ընտրացուցակում, վերցնում թվեաթերթիկը, քվեարկում և այդ ամենը օրենքով չարգելված կարգով կարող է նկարահանվել: Գաղտնիք կարո՞ղ է համարվել այն, ինչին վկա են մեկ տասնյակից ավել մարդ: Եթե նրանք իրավունք ունեն խախտել ընտրության «գաղտնիությունը», ապա ի՞նչն է խանգարում, որ այդ «գաղտնիությունը» հրապարակվի:
«Գաղտնիության» գաղտնազերծումը կնշանակի ինքնասպանություն: