Ահավոր է….. ահավոր…..:Ու մենք էլ կասենք, թե ժողովրդի մասին մտածող մի քանի ընդդիմություն ու ունենք:Ապրիլի 9-ից հետո, ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես են ընդդիմադիրները բոլոր հնարավոր միջոցներով փնովում մեկը մյուսին, քննադատում, վիրավորում, բայց մի մարդ կա, որ կանգնի և տղամարդու պես ասի' հարգելի գործընկերներ այս ինչ ենք անում,այսպես ուր ենք գնում, այսպես ուր ենք հասնելու, այսպես չի կարող շարունակվել' եկեք սթափվենք:Վերջիվերջո ով պետք է հասկանա, որ այդ <<գլխաքանակի>> կռիվը քանդում է այս երկիրը, վերջիվերջո ով պետք է պատասխան տա, որ <<Ազատության Հրապարակում>> ոչ թե քվեթերթիկ է կանգնած' այլ ՄԱՐԴ, ՀՀ քաղաքացի:Այնտեղ կանգնած է ՀՀ քաղաքացի' ով բան է ուզում ասել, որ ցանկանում է իրեն մարդու տեղ դնեն ու մարդ տեսնեն' այլ ոչ թե քվեաթերթիկի մեջի <<նշան>>, որը երևում է Ձեր աչքին այդ ամբիոններից:Այնտեղ կանգնած է ՀՀ քաղաքացի' ով չէր ցանկանում բախումներ, բայց ցանկանում էր փոփոխություններ:Եվ եթե հարգելի <<Ժառանգություն>> Ձեր կռիվը աթոռի համար չէր, ապա ինչու չընդունեցիք առաջարկը, որ գլխավորեք Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը'ինչի միջոցով կարող էիք բարեփոխումներ իրականացնել ու բավարարել ժողովրդի պահանջները:Հարգելի ՀԱԿ' այդ ինչից եք այդքան ուրախացած?, ձայներ են հետ գալիս?, թե Րաֆֆին չկարողացավ մարտի 1 կրկներ ու դուք տխրեցիք:Այդքան շատ մի ուրախացեք, քանի որ Րաֆֆին ապացուցեց, որ մարտի 1-ի գլխավոր մեղավորները եղել են ՀԱԿ-ի առաջնորդները և դա ցույց տվեց Բաղրամյան պողոտայում:Հարգելի ՀՅԴ, դուք շատ լավ փաստարկներ բերեցիք, թե ինչու չմասնակցեցիք ապրիլի 9-ին, բայց կարող եք արդյոք ասել, թե ինչու հրապարակային չէիք ասում ապրիլի 9-ից առաջ' ինչու չէիք ներկայացնում այդ մտավախությունները Ձեր ելույթներում, հա երևի մտածում էիք Րաֆֆին կհաջողվի ու դուք էլ կասեք մենք միշտ եղել ենք ժողովրդի կողքին:Ու այս մեծ բեմականացումը քաղաքապետի ընտրությունների համար, թե ով ինչքան <<պծիչկա>> կփախցնի:ԲարևաԿռիվ բոլորիդ:

 

Hamlet Tadevosyan