Էստայի համար ինչ-որ հմայք ունեին թևանցուկ, շորորալով ման եկող աղջիկները, որոնք գաղտնիքներ էին փսփսում իրար: ԱՀԱ ԳՌԵՀԻԿ ՏՂԱՆԵՐ, ՈՐՈՆՑ ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԶՎԱՐՃԱԼԻ ԱՇԽՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԶԳԱՑՎՈՒՄ ԷՐ ՄԻ ԸՆԿԵՐՈՒՀԻ ԳՏՆԵԼՈՒ ԱՅՆ ՈՒԺՆ ՈՒ ԲՆԱԶԴԱՅԻՆ ՁԳՏՈՒՄԸ, ՈՐՆ ԸՆԿԱԾ Է ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՄՎՈՂՋ ՄՏՔԻ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ: Այդ բոլորը հմայել էին նրան: Ժամանակ առ ժամանակ նա տեսնում էր սիրահարների կամ սիրային ժամանց որոնողների, որոնք թափառում էին փողոցների անկյուններում կամ դռների մուքտի մոտ և որոնք նայում էին նրան տենչալից, խուզարկու աչքերով. այդ նրա հոգում առաջացնում էր հուզմունք, ներվերի դող, ՈՐ ՊԱՐԶՈՐՈՇ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷՐ ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՏԵՍԱՆԵԼԻ ԲԱՆԵՐԸ ԵՎ ՈՉ ԹԵ ԵՐԿՆԱՅԻՆ ԱՆՄԱՐՄԻՆ ՀԱՃՈՒՅՔՆԵՐ:
Եվ այդ պատանիների հայացքները ցնցում էին նրան անտեսանելի ճառագայթների պես, որովհետև հաճելի էր նայել նրանց. նա օրեցոր ավելի ու ավելի հրապուրիչ էր դառնում: Երիտասարդների տրամադրությունը իր մեջ արթնացնում էր համապատասխան տրամադրություն, առաջացնելով այնպիսի զգացմունքներ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԲՈՂՋ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Նա այլ կարգի հարաբերություններ էր ուզում. երազում էր որևէ մեկի հետ ունենալ մի ինչ-որ պայծառ, զվարթ, զարմանալի սեր...