Նա ցանկանում է արդար երկիր ունենալ Հուլիսի 10-ին, ազատամարտիկ, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար և «Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտեի» համակարգող, «Սարդարապատ» շարժում նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան օրն է: Ժիրայր Սեֆիլյանը ծնվել է 1967թ-ին՝ Բեյրութում: 1990թ. Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: Մինչ օրս Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քաղաքացիություն չունի: Սակայն, ծննդյան օրն իր ցանկությունը քաղաքացիություն ստանալը չէ. «Ես ինձ ՀՀ լիարժեք քաղաքացի եմ զգում, հատուկ ցանկություն չունեմ այդ ուղղությամբ»,- eMedia.am-ի հետ զրույցում ասել է Ժիրայր Սեֆիլյանը: Նա ցանկանում է ապրել արդար երկրում. «Ինչպես շատերը, ցանկանում եմ ունենանք ազատ, անկախ ու արդար երկիր: Այդքան բան»: Աղբյուրը` eMedia.am Լուսանկարը` Jirayr Sefilian-ի ՖԲ էջից