Սեֆիլյան. Արցախյան պատերազմի սարսափներից մեկը:
Մեր բանակին նաև Ժիրայր Սեֆիլյաններ են պետք, որ ճիշտն ասեմ իմ անձնական կարծիքն է ՝ ավելի լավա Սեֆիլյանը մտնի նորից բանակի կազմի մեջ, քան քաղաքանության մեջ: Ժիրայրի անցած ճանապարհը, ունեցած գիտելիքները և դուխը մեզ բանակում պետք են, շատ են պետք:
Ժիրայր Սեֆիլյանը էն տղենա, որի գլխի համար ադրբեջանական բանակի հրամանատարությունը հսկայական գումարներ էր խոսացել: Երբ թշնամու բանակը չէր կարողանում գրավել Արցախի շրջաններից մեկը, իսկ նրա դիմաց կանգնած էր Ժիրայր Սեֆիլյանի զորքը, հրամանատարներից մեկը ձեռքը խփելով սեղանին ասում ՝ 10 Սեֆիլյան ունենամ մի քանի րոպեյում կգրավեմ տարածքները: Այս երկու պատմությունները արդեն ընդգծում են Սեֆիլյանի դիրքը պատերազմում:
Սեֆիլյանի կյանքը անցել է Արցախում: 1991թ․–ից եղել է ջոկի, 1992թ․–ից՝ մարտկոցի, այնուհետև՝ Շուշիի առանձնակի գումարտակի, 1997թ․–ից՝ Մարտակերտի դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 1997-1998թթ․–ին ՊԲ 6–րդ ՊՇ–ի հրամանատար։
Անմիջական և կարևոր դերակատարություն է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի, Արցախի Շահումյանի, Հադրութի, Մարտունիի, Ջաբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի շրջանների, Շուշի, Ասկերան, Աղդամ քաղաքների, Կրկժան, Հասանաբադ, Կարմիրավան, Թալիշ, Մաղավուզ, Գյուլաթաղ, Սրխավենդ, Չլդրան, Կուսապատ, Զառսլու, Լեսնոյ, Քյոսալար, Սեյդիշեն, Ալի Աղալի, Ալի Մադաթլի, Փափրավենդ գյուղերի, «Սարիբաբ» բարձունքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կազմավորման գործում։
Հ.Գ. Մեր բանակին հիմա նաև Ժիրայր Սեֆիլյանա պետք :
Աշոտ Ասատրյան