Քիչ առաջ ազգային վիճակագրական ծառայության կայքում տվյալներ էի ուսումնասիրում և հանդիպեցի հետաքրքիր մի հրապարակման. «2013-ի առաջին եռամսյակի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 142.711.0 դրամ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ կազմում է 102.5%, իսկ նախորդ տարվա այս ժամանակաշրջանի նկատմամբ՝ 99.6 %»:
Այ ձեր ցավը տանեմ (չնայած ձեր ցավերը պետբյուջեն լավ էլ հոգում ա :ՃՃ), որ 100-ից 10%-ը 800.000 և ավելի ՀՀ դրամ աշխատավարձ ստանա, բա տենց ցուցանիշներ կհրապարակեք, իսկ էն մնացած 90%-ը 50-60.000 դրամով ամսվա առաջին մի քանի օրն են յոլա գնում, մնացած օրերին էլ ժողովրդի ասած՝ սոված զկռտում են... Մեկ էլ էն որ հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 10.000-ով բարձրացնում եք, էլի բան ա, բայց նման տեմպերով Ձեր ասած ՇՈՇԱՓԵԼԻ փոփոխության համար գոնե ամիսը 10.000 պետք ա բարձրացնեք, գնաճ էլ չլինի, որ մի 2 տարուց մարդիկ սկսեն շոշափել: