Ասում են, որ եթե այս վիճակում ու տարիքում առավոտյան արթնանում ես ու ոչ մի տեղդ չի ցավում, ուրեմն մահացել ես: Նախորդ անգամ, երբ արթնացա ու ոչինչս չէր ցավում, զգում էի, թե ինչպես է մի կանացի ձեռք քնքշանքով շոյում ճակատս: Բացեցի աչքերս ու տեսա նրան: Սպիտակ խալաթով իմ սև հրեշտակին: