Անկախականները ինձ համար հերոսներ են և մեծ ազդեցություն են ունեցել իմ սկզբունքների ձևավորման հարցում: Իսկապես ձեր բարձրացրած հարցերը մտորելու առիթ են տալիս: Ազատամտության ու լայնախոհության մասին իմ պատկերացումները ներառում են նաև ինքնահերքման տարրեր: Չեմ հերքում Նժդեհին, նրան խեղաթյուրելու համար: Հերքում եմ նրան, նրա ցույց տված ճանապարհով ավելի հեռուն գնալու համար: Այսօր մի ամբողջ իշխող կուսակցություն զբաղված է Նժդեհի գաղափարախոսության խեղաթյուրմամբ և փորմտձում է մտավոր ստրուկների դասակարգ ստեղծել: Դասական փիլիսոփայությունը այսօր խորքային մեկնաբանության խնդիր ունի: Իմ կարծիքով Նժդեհի դասական ընկալումը արդիական էր սովետական ժամանակաշրջանում, քանի որ իսկապես նրա մերժումը դեպի ստրկամտություն տանող ուղիղ ճանապարհն էր: Նույնպես հավատում եմ, որ այսօր Նժդեհը ադապտացման, նորովի մեկնաբանության կարիք ունի: Ժամանակն անողոք է: Այն գալիս է մերժելու նույնիսկ աստվածներին: