Կար չկար մի աղջիկ կար: Անունը Վարդի: Վարդին ուներ կանաչ շորեր: Երկար երկար հասակ ու հարսի պես զարդարված սպիտակ գլուխ: Վարդին ամենից շատ սիրում էր բնությունը, սիրում էր բարձրանալ բարձր ժայռեր ու այնտեղից զմայլվել քամու՝ թոքերը մտնող սըրընթաց ուժով: Նա լինում էր աշնան չորացած դաշտերում, պտտում պտտում, դեղնած արտերին կարծես թե հարություն տվող մոգական զգացումով: Հետո քամու նման հովի թևով երկար երկար թափառում էր գարնանային նորաբողբոջ պարտեզներում: Խոսում ամեն մի թփի ու քարի հետ: Ողջունում՝ թագուհիյափայլ իր ճերմակ գլուխը նրբորեն խոնարհելով: Աշնանային մի տաք ցերկ Վարդին գնաց նորից արտերի հետ իր զրույցը վերսկսելու: Աշուն էր զրույցը երկարեց: Որովհետև ամեն մի հասկի ցողուն Վարդիին պատմելու բան ուներ: Իր կյանքը , իր տեսածը, ծարավ ու տապ անցկացրած թեժ թեժ օրերը: Հողի մեջ իր աչքով տեսած մահն ու իր զավկով ապրած հարությունը: Ամեն մի ցողուն պատմում էր իր կյնաքը Վարդիին, որոնք բոլորն էլ թեպետև կյանքեր էին մեկ փոքրիկ հատվածի, բայց տարբեր էին՝ ուրախ ու տխուր:
Վարդին երկար երկար զրուցեց, հետո բարձրացավ իր սիրած մոտակա լեռը: Քարափի կողմից:
Ու քարերին լսեց: Մեկ էլ աշնան արևի պաղությունից դժգոհ սև ամպերը դիզվեցին ծերպերին: Փոթորիկի պես քամին սուրաց Վարդիի ոսկորների միջով: Հանդիպակաց երկու քարաժայռերի միջև Վարիդն հազիվ պատսպարվեց: Երկարրրրրրրրրն շատ երկար տևեց աշնանային փոթորիկը: Այնքան երկար, որ Վարիդն ժայռերի արանքում արմատներ ձգեց՝ խորը, հաստատուն, հավիտենական արմատներ: Հայության խորունկ արմատների պես: Քամին, վայրագ ու անհոգ քամին մերկացրեց Վարդիի սպիտակ հարսի պես զարդարած թերթրեը:

Ամոթ էր: Վարդին կարմրց: Ու հյութեղ արյունի պես մի բան ճաքեց նրա մասուր շուրթերին: Հաջորդ առավոտյան գյուղում խաղաղություն էր:

Արևը խաղաղ ու աշնանային բորբ գույն էր առել: Գյուղի հարսներն էլ ժայռերի ծերպերից՝ վարդիի թփերից հավաքում էին կարմիր մասուրները: Ո՞վ գիտեր, ու՞մ մտքով էր անցնում, որ մասուրը անցյալում սպիտակագլուխ նորհասր էր եղել:

Վերա Սահակյան