Մի ամերիկացի ծովային անընդհատ անծանոթ կնոջից նամակներ էր ստանում, որին երբեք չէր տեսել: Նրա անունն էր Rose(Վարդ): Աղջկա նամակներին ծովայինն անընդհատ պատասխանում էր, որը տևեց 3 տարի: Ծովայինն ամեն անգամ ստանալով և ուղարկելով՝ հասկացավ, որ էլ առանց նամակ չի կարողանում ապրել և սիրահարվեց աղջկան՝ առանց տեսնելու: Երբ ծովայինի ծառայության ժամկետն լրացավ, նրանք որոշեցին իրար հետ հանդիպել: Հանդիպման վայրը որոշվեց կենտրոնական ավտոկայանում, երեկոյան ժամը 17-ին: Աղջիկը նշեց, որ իր ձեռքին անպայման կլինի կարմիր վարդ, որով էլ ծովայինը կճանաչի իրեն: Ծովայինն անհանգստանում էր, քանի որ երբեք չէր տեսել նրան, անգամ նկարը, ի՞նչ կառուցվածք, կամ ի՞նչ դիմագծեր կունենար, արդյո՞ք նույն տարիքի էին: Երբ ժամը եկավ, ծովայինը նկատեց մի կնոջ, ով կարմիր վարդը ձեռքին կանգնել էր ավտոկայանում: Կինը մոտ 60 տարեկան կլիներ, մի քիչ կնճիռներով, ոչ լավ հագնված վիճակում: Ծովայինը սկսեց տատանվել, բայց մի ներքին զգացում առաջ մղեց, քանի որ շեշտում էր՝ ախր նա է քո Ամանորը, ծնունդը շնորհավորել, քաղցր պահեր պարգևել, իմաստ չունի այդպես վերաբերվել նրա հետ: Ծովայինը մի պահ կանգնեց, այնուհետև մոտեցավ կնոջը և մեկնեց ձեռքը: Այդ պահին տարեց կինը ժպտաց և ասաց.
_Տղաս, շրջվիր ետ, ահա նա, ում դու սպասում էիր:
Ծովայինը շրջվում ու տեսնում է մի գեղեցիկ աղջկա, ով պարզապես գրկեց նրան ու ականջին շշնջաց.
_Այդ վարդը ես էի տվել, որպեսզի հասկանամ, թե ով ես դու իրականում: Եթե Դու չմոտենայիր, նշանակում է իրոք ինձ չէիր սիրում, երբ մոտեցար այդ կնոջը, հասկացա, որ մենք իրար համար ենք: