Վարդավառի տոնը հազարամյակների պատմություն ունի: Այն հայերի ամենասիրված տոներից է: Նվիրված է սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին: Այդ օրը հայերը վարդերով զարդարել են Աստղիկի արձանը, նրան նվիրված տաճարները, միմյանց վարդեր են նվիրել և վարդաջուր ցողել միմյանց վրա:Ինչպես և շատ նախաքրիստոնեական տոներ, 4-5 հազար տարվա տոն է սա' հաստատված Նոյ նահապետի կողմից: Բոլոր հայերը վաղուց ի վեր տոնում են Վարդավառը:

 

Հայերն ամեն տեղ զարդարում են գույնզգույն ծաղիկներով, կարմիր վարդերից հյուսված ծաղկեպսակներ են դնում գլխներին, դրանցով զարդարում նաև իրենց բագինները և տաճարները, այդ պատճառով այս տոնը կոչվում է Վարդավառ: Հայերն իրար վրա ջուր են ցողում, գետերում լողանում, աղավնիներ թռցնում' ի հիշատակ Նոյի և ջրհեղեղի: Մատաղ են անում հանուն Վարդավառի: Այն օրից' ջրհեղեղից հետո, երբ Աստված օրհնեց մարդկությունը և իր ծիրանի գոտին կապեց, այն օրից ի վեր, երբ Նոյը բազկատարած աղոթեց և Աստծուց օրհնություն խնդրեց համայն մարդկության համար, այն օրից ի վեր տոնվեց Վարդավառը:
Օ՜, լուսաղբյուրներ և կաթնաղբյուրներ, ո՜վ ականակիտ վտակներ, ձեր ցոլացող վճիտ կաթիլները մի՞թե վկա չեն այն բանի, թե Վարդավառը որքան կաթոգին և հավատքով է միշտ տոնվել":

 


Իսկ ահա թե ինչ է գրում այս և հաջորդող տոների մասին Ղևոնդ Ալիշանը. "Նավասարդյան տոներ. աստվածային պահպանության տոներ, քաջ նախնիների հիշատակ, կտրիճների մրցումներ, հասարակության խաղեր և վայելքներ, որոնք կատարեցին ավելի քան 3000 տարի մեր աշխարհի երջանիկ նախնիները, թնդացին, դոփեցին Բագրևանդի տափարակներում և բլուրների վրա, մինչև որ ծածկվեցին դրանց տակ: Իսկ երբ Հայկի և Վահագնի օրերի խորհրդակատար քրմապետներին փոխարինելու եկան խաչապսակ քահանայապետները, մեհյանների վրա եկեղեցիներ կանգնեցրին, բայց դրանց չորս կողմը և դուրսը մնաց, բնությունն իր կերպարանքը չփոխեց, ազգն իր հանդեսները չփոխեց, այլ տոները սրբացրեց և դիցերի փոխարեն նվիրեց ճշմարիտ աստծուն և նրա նահատակներին":

 


Վարդավառն էլ' <> և <>, այսինքն' ջրով օծված, վերանվանվել է Պայծառակերպության և այլակերպության տոն քրիստոնեության ընդունումից հետո, սակայն պահպանվել է նաև Վարդավառ անվանումը: Ինչպես Խաղողօրհնեքի օրը ավանդաբար համարվում է խաղողի առաջին համտեսի օր, այնպես էլ Վարդավառի օրը խնձորի առաջին համտեսի օրն է:Հին առասպելի համաձայն' ստորգետնյա աստվածն առևանգում է Աստղիկին: Արդյունքում խավար է իջնում արիների հողի վրա, վերանում է սերը, գլուխ բարձրացնում ատելությունը, մարդիկ դառնում են կոպիտ, չար և անհանդուրժողական: Վիշապաքաղ Վահագնը կարողանում է թափանցել ստորերկրյա թագավորություն, հաղթել վիշապին և ազատել գեղեցկուհի Աստղիկին: Նրա ժպիտից նորից դուրս է գալիս արեգակը, ծաղկում են ծաղիկները: Ուր որ Աստղիկը ոտք էր դնում, այնտեղ վարդեր էին բացվում: Սիրո աստվածուհին վարդաջուր է ցողում Հայոց աշխարհի վրա, վարդավառ սարքում, և մարդկանց մոտ նորից վերադառնում է սերը:

 


Մեկ այլ առասպելի համաձայն' մի անգամ Աստղիկը լսում է, որ իր սիրեցյալ Վահագնը ծանր վիրավորվել է, և նա բոբիկ վազում է նրա մոտ: Ճանապարհին, վազելով վարդենիների միջով, վիրավորվում են չքնաղ Աստղիկի ոտքերը' նրա արյունով ներկելով վարդերը: Այդ օրվանից կարմիր վարդը Հայաստանում սիրո խորհրդանիշ է համարվում:4-5 հազար տարվա տոն է սա' հաստատված Նոյ նահապետի կողմից:

 

Բոլոր հայերը վաղուց ի վեր տոնում են Վարդավառը: Հայերն ամեն տեղ զարդարում են գույնզգույն ծաղիկներով, կարմիր վարդերից հյուսված ծաղկեպսակներ են դնում
գլխներին, դրանցով զարդարում նաև իրենց բագինները և տաճարները, այդ պատճառով այս տոնը կոչվում է Վարդավառ: Հայերն իրար վրա ջուր են ցողում, գետերում լողանում, աղավնիներ թռցնում' ի հիշատակ Նոյի և ջրհեղեղի: Մատաղ են անում հանուն Վարդավառի: Այն օրից' ջրհեղեղից հետո, երբ Աստված օրհնեց մարդկությունը և իր ծիրանի գոտին կապեց, այն օրից ի վեր, երբ Նոյը բազկատարած աղոթեց և Աստծուց օրհնություն խնդրեց համայն մարդկության համար, այն օրից ի վեր տոնվեց Վարդավառը: Օ՜, լուսաղբյուրներ և կաթնաղբյուրներ, ո՜վ ականակիտ վտակներ, ձեր ցոլացող վճիտ կաթիլները մի՞թե վկա չեն այն բանի, թե Վարդավառը որքան կաթոգին և հավատքով է միշտ տոնվել":

 


Մեր հին հեղինակները Վարդավառը լուսավոր և պայծառ տոն են անվանել, գերապայծառ լույսի ճառագայթում' նորահրաշ արփիափայլ լույսով պսակված: Վարդավառը կապված էր Նավասարդյան տոների հետ, որոնց ընթացքում ծաղկեպսակներ էին նվիրում պաշտամունքային տեղերում կանգնեցված աստվածների արձաններին և բագիններին: Քրիստոնեության ընդունումից հետո այս ընծայումը կատարվում էր արդեն եկեղեցու խորանին: Տարածված էին ուղտագնացությունները դեպի նշանավոր սրբավայրեր ու ջրերի ակունքներ, ցորենի հասկերի օրհնությունը եկեղեցիներում, տոնավաճառներ, զբոսախնջույքներ, լարախաղացների հանդեսներ կազմակերպելը, խարույկների շուրջ լուսաբացը դիմավորելը...

 


Տոնը շարժական է, տոնվում է Զատկին հաջորդող 14--րդ կիրակի օրը, 35 օրերի ընթացքում' հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը: Այն հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը 3 առաքյալների առջև, Թաբոր լեռան վրա:

 


Այս գեղեցիկ տոնը թող մեկ անգամ ևս հիշեցնի, որ հարկավոր է սիրել միմյանց, հարգել, ուշադիր ու սրտացավ վերաբերվել միմյանց, և միայն այդ դեպքում մեր ժողովուրդը կբարգավաճի և կկարողանա կառուցել բոլորիս համար սիրելի և հզոր երկիր: Եվ Վարդավառի օրը ոչ թե դույլերով ջուր լցնել պատահական անցորդների վրա' դրանով փչացնելով մարդկանց տրամադրությունը, այլ մի քանի կաթիլ վարդաջուր ցողել' առաջացնելով ժպիտ և համակրանք:

 

 

ՀԻՄՆ ԱՍՏՂԻԿԻՆ

 

 

Ելնում է ահա նազելի փառքով
Երկնի խորքերից Սիրո Դիցուհին,
Պճնված կույսի ճերմակ շղարշով,
Վառվելով իր սուրբ շողերի միջին:
Արևաշող աղբյուր' հույզերի,
Աստղաբույլ կերոն' սրտերի,
Լուսաշող Սիրո Թագուհի,
Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:
Ելնում է շռայլ իր փառքից շիկնած,
Ցոլուն աչքերը ներքև խոնարհում,
Թեև նրանց մեջ երկնքից ծագած
Ամենից պայծառ ճաճանչն է բերում:
Արևաշող աղբյուր' հույզերի,
Աստղաբույլ կերոն' սրտերի,
Լուսաշող Սիրո Թագուհի,
Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:
Հովհ. Թումանյան

 

 

Տաղ Վարդավառի

 

 

Գոհար վարդն վառ առեալ
ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից
ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն
պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին
շողշողէր պտուղն ի ճղին:
Քրքում վակասիր պտուղն
սնանէր խուռն տերևով.
Տերևն տաւիղ տուողին
զոր երգէր Դաւիթ հրաշալին:
Ի փունջ խուռներամ վարդից
գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան:
Այդ սօս ու տօսախ ծառերդ
վարդագոյն ոստս արձակեցին:
Այդ նոճ ու բողբոջ արօսդ
զարդ առեալ վարդն շուշանին.
Շուշանն շողէր հովտին,
շողշողէր դէմ արեգականն.
Այն հիւսիսային հովէն
հով հարեալ գոհար շուշանին.
յԱյն հարաւային լեռնէն
քաղցր օդով ցօղէր շուշանին:
Շուշանն շաղով լցեալ,
շող-շաղով և շար մարգարտով:
Ծաղկունքդ ամէն շաղ առին,
շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
Աստեղքդ ամէն շուրջ առին,
դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:
Գունդ-գունդ խաչաձև գնդակ,
յօրինուած երկնից շուրջանակ:
Փառք Հօր և Որդւոյն յաւէտ,
սուրբ Հոգւոյն այժմ և յաւիտեանս:»
Գրիգոր Նարեկացի

 

 

 

 

 

 

 

 Մարինա Գևորգյան