Ամեն ինչ սահման ունի:
Կյանքում կրեատիվ լինելը շատ լավ բան է, սակայն կրեատիվությունը նույնպես չափ ու սահման ունի: Երեկ կառավարության դեմի մուկ ու կատուով ակցիան իրականում չափի զգացման կորստի վառ ապացույց էր: Վարչապետը նոր է սկսել, թողեք տեսնենք ինչա լինում հետո ձեր կրեատիվ մտքերը ի ցույց կդնեք:
ՕԵԿ-ը նույնպես կորցրել է չափի զգացողությունը: Գնում եմ կոալիցիա, չէ չէ գնում եմ ընդդիմություն: Կյանքում կողմնորոշվելա պետք ու գնալ առաջ: Թե չէ երեկ քվեարկում ես կուտակային կենսաթոշակին դեմ, հետո անցնում ես դրա դեմ պայքարելուն, մի տեսակ լոգիկայի մեջ չի տեղավորվում: Ստեղ 2 տարբերակ կա՝ կամ այն ժամանակ ուղղակի կոճակ սեղմող էիք, կամ էլ հենց նոր ձեր տնտեսագետ ընգերները բացատրեցին, որ դա լավ բան չի:
Երեկ Պուտինի հարցազրույցն էր, մի փոքրիկ հատված լսեցի այդ հարցազրույցից ու չնկատեցի մի հարց որին այդ մարդը չպատասխաներ, նույնիսկ հումորով, բայց պատասխանում էր: Յացենյուկը երեկ ասում է, որ ռուսական զորքեր կան Ուկրաինայի տարածքում: Այ մարդ մի հարց էլ դու ուղարկեիր Պուտինին կպատասխաներ էլի:
Երեկ Կարեն Դեմիրճյանի ծնունդն էր: Նրա ժամանակակիցները պատմում են որ համեստ մարդ էր, բոլորին օգնում էր ու ցանկանում էր, որ բարություն լինի շրջապատում: Ծնունդդ շնորհավոր պրն. Դեմիրճյան:

 

Էդգար Խաչատրյան