Երիտասարդ, առողջ մարդիկ Նժդեհի գաղափարախոսությամբ են տոգորված: Կարծում եմ ծերացած ու մարազմի սահմանագիծը հատած ազգին բնորոշ երևույթ է: Ափսոս է երիտասարդությունը: Միթե ժամանակը կանգ է առել Հայաստանում: Ավելի լավ է զանգեք ձեր ընկերուհիներին, դուրս եկեք մաքուր օդում զբոսնելու, մի լավ համերգ գնացեք: Սովորեք, լավ մասնագետներ դարձեք: Այս աշխարհը չի սկսվում կամ վերջանում Նժդեհով: Չէ, երևի մաշված կուռքերի պաշտանմունքը այլևս ազգային ճակատագիր է: Արդյունքում, քսանմեկերորդ դարի հայաստանյան ծերացած երիտասարդության սերունդ է կերտվում և Հայաստանը կամաց, կամաց իզոլացվում է արտաքին աշխարհից: