Գիտե՞ք՝ ՀՀ-ում վերջին մի քանի ամսվա ընթացքում ամենաշատ հնչած բառերը որոնք են։ Ասեմ՝ դուք էլ իմացեք․ սուբվենցիոն ծրագիր։ Քիչ ա մնում՝ քրեական քրոնիկայում էլ ասեն, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հայտնաբերվել է հետախուզվող անձ։ Նորությունները սուբվենցիայով սկսվում են և սուբվենցիայով վերջանում։
Չնայած ինչի՞ եմ զարմանում, մեր այսօրվա ողջ իշխանությունն է սուբվենցիոն։ Մի քանի պետություն հավաքվել են, հետն էլ մի քանի միջազգային գործակալություն և իրենց սուբվենցիայի փայի շրջանակում օգնել են «հեղափոխություն» անել, մերոնք էլ սուբվենցիայի իրենց փայն են կատարում, օրինակ՝ «Մել» ֆիլմը ֆինանսավորելով կամ եկեղեցու դեմ պայքարելով։ Իսկ սուբվենցիայի գլխավոր նպատակ հանդիսացող Արցախի հարցի շուրջ բանակցությունները բավականին արագ և նպատակասլաց տանում են ամբողջական ձախողման։ Բա՜, այ տենց սուբվենցիոն բաներ։