Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուրեմն, Հրապարակում մի ավտո թեթև կպնում ա իմ ավտոյին, թեթև խազ ա լինում։ Իջնում, ասում եմ' զգույշ քշի, նստում' շարունակում եմ։

Մեկը նյութ ա գրում, իբր ես վթարի եմ ենթարկվել ու սենց սարսափազդու բաներ։ Ավելի ճոխացնելով՝ նույնն արտատպում են մեր ԶԼՄ կոչվածները։

Արդյունքում բոլոր բարեկամներս ու ընկերներս զանգեցին, որոնց հետ վաղուց չէի շփվել»։