Ռազմական փորձագետ Աշոտ Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փաշինյանը և Ալիևը Twitter-ի իրենց էջերում գրառում են կատարել Արցախի վերաբերյալ։
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր էջում գրառում է կատարել, որը ուղղված է եղել Արցախի հարցի լուծմանը։
«Մեր համար առաջնային է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը `ի նպաստ տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության» - գրել է Փաշինյանը:
Գրեթե նույն ժամանակում Արցախի հարցի լուծման վերաբերյալ գրառում է կատարել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«2019 թվականը ազդակ կհաղորդի հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին» - գրել է Ալիևը։
Փաստացի երկու երկրների ղեկավարները մեծ հույսեր ունեն, որ 2019 թվականին Արցախի հարցում փոփոխություն է տեղի ունենալու, բայց թե ինչպես դա կլինի գոնե մեզ համար այս պահին պարզ չէ»։