«Սա իր իշխանությունը պահելու համար ընդունակ է ցանկացած ա զ գ ա կ ո ր ծ ա ն քայլի,- գեյսբուքյան իր էջում գրում է քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը,- Տիգրանաշենի հանձնումը բերելու է ու մեզ կանգնեցնելու է ծանր հետևանքների առաջ: Տիգրանաշենի բարձունքից ափի մեջ է հայտնվում ամբողջ Արարատյան դաշտը և քաղաքամայր Երևանը: Վեդիով ճանապարհը անանցանելի խութեր ունի բեռնատար մեքենաների համար, այսինքն Տիգրանաշենի հանձնումը նշանակում է հրաժարվել Վայոց Ձորից, Սյունիքից և Արցախից:
Փակվում է Իրանի հետ մեր ցամաքային կապը: Լավ ինչքա՞ն է այս խ ե լ ա պ ա կ ա ս ը իրականությունից դուրս խոսելու: Հրապարակե´ք կոմպրոմատները, արդեն բավական է շուն ու կատու խաղաք ու մեզ դնեք հիմարի տեղ, հրապարակելով ձեր ընտանիքին հասած, գործազրկության աղետները»,- գրում է Կաղինյանը։