ՄԵԶ ՈՒՂՂՎԱԾ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ ՊԵՏՔ Է ՄԵՐԺՎԻ
Աստանայում այսօր տեղի ունեցածը ոչ թե ղազախ Նազարբաեւվի անձնական կարծիքն ու ակնարկն է Սերժ Սարգսյանին: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք' սա ռուս-թյուրքական միություն հանդիսացող ու "Եվրասիական" կամ "մաքսային" մականուններ ունեցող քաղաքական դաշինքի մահացու ու խայտառակ վերջնագիրն է աշխարհի հայությանը: Վերջնագիր, քանի որ մեզ պարզ ռուսերենով պահանջ է ներկայացվել հրաժարվել Արցախից: Մահացու, քանի որ հրաժարվելով Արցախից, Հայաստանը ոչնչանալու է որպես պետություն: Քաղաքական, քանի որ նման վերջնագրերը թյուրքալեզու դաշնակիցները կարող են ներկայացնել միմիայն իրենց ռուս դաշնակցի իմացությամբ ու համաձայնությամբ:
Խայտառակ, քանի որ երբեք նորագույն պատմության մեջ, սկասած 1918 թ. Բաթումի բանակցություններից, հայերին չեին նվաստացրել այդքան ակնայտ, անխնա ու ցուցադրաբար: Եւ մենք արժանացել ենք դրան չարիքի, բռնության, ստի ու ստրկության հանդեպ մեր հանդուրժողությամբ ու վախով: Մեզ տրված է մեկ ամիս: Նախախնամությունն ու հայոց աստվածները դասավորեցին այնպես, որ մեր ազգին այս ապտակը հասնի հենց Անկախության տոնի մյուս օրը: Սա նշան է: Եթե մենք դեռեւս ազգ ենք, այլ ոչ ստրուկների ամբոխ, եթե մենք հայ ենք, այլ ոչ թե մորթի տեղը վազոխ ոչխարների հոտ, եթե մենք դեռ ունենք արժանապատվություն ու հպարտություն' ՀԱՅԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ' ՄԻԱՑԵՔ ԵՒ ՄԵՐԺԵՔ ԱՄՈԹԱԼԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ: ՀԵՌՈՒ ԽԱՅՏԱՌԱԿ ''ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ'':
Սթափվեք, ազգակիցներ Մոսկվայից, Դամասկոսից ու Լոս Անջելեսից, որ դեռեւս հավատում եք ռուսների կողմից մեզ "փրկելու" փուչ երաշխիքներին: Կրեմլը լռում է եւ իր ուզածը թյուրքալեզու ղազախների ձեռքով է անում: Եթե կուլ տանք այս կուտը' կուլ կգնանք ու երկրորդ ցեղասպանություն կապրենք առաջինի հարյուրամյակին: Սերժ Սարգսյանը պետք է հասկանա' ՆԱ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՈՐԵՒԵ ԹԻԶ ՀՈՂ ՀԱՆՁՆԵԼՈՒ: Ով որ հայ է իրեն զգում' զինվոր է դառնալու: Մենք կեսմիլոնանոց բանակ ենք կազմելու, մենք պարտիզանական պայքար ենք սկսելու, հողը այրվելու է դավաճանների ոտքերի տակ: Ոչ մի ԱԱԾ կամ այլ գործակալ, ոչ մի ոստիկան այլեւս թող չխաբնվի թե նա "հրաման" է կատարելու: Դավաճանության դեպքում բոլոր կատարողները դավաճան են համարվելու: ԲՈԼՈՐԸ: Սա պատերազմ է հայ ազգի ու պետականություն դեմ ու մենք պաշտպանվելու ենք բոլոր միջոցներով, քանզի իրավունք չունենք պարտվելու: ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՒ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Մեկ ամիս է տրված մեզ, հայեր: Ժամանակը գնաց:
Տիգրան Կզմալյան