Իրանում հրդեհել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում գտնվող «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սուլեյմանի արձանը։

Այդ մասին տելեգրամի իր ալիքում գրել է «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։

«Վերջին շաբաթներին Իրանը փաստացի հայտնվել է քաղաքացիական պատերազմի շեմին, որին տեղաբանկներին մղում են օտարերկրյա ուժերը։

Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ՝ հոգևոր առաջնորդի գլխավորությամբ, պարտավոր են ձեռնարկել հստակ գործողություններ ՝ հնարավոր ռիսկները չեզոքացնելու համար՝ այդ թվում իրանական նահանգներում առկա անջատողական միտումները, որոնց առաջին տասնամյակը չէ, որ աջակցում են արտաքին ուժերը՝ մասնավորապես Թուրքիայի ու Ադրբեջանի թյուրքալեու շրջանները։ Բոլոր այդ նախաձեռնությունները սնվում են Լոնդոնից ու Վաշինգտոնից»,-գրել է Հովհաննիսյանը։