Պաշտոնական հաղորդագրության համաձայն' Ռուսաստանի ջանքերով պատերազմական իրավիճակը արդեն հանդարտվել է։ Օրվա ընթացքում հրապարակվեց, որ ունենք թշնամու կողմից օկուպացված դիրքեր և տարածքներ, մոտ երկու տասնյակ զոհեր և այդքան էլ գերի ընկածներ, վիրավորներ։ Հերթական անգամ հայտնվել ենք ողբալի, նվաստացուցիչ և հայրենազրկված վիճակում։
Զուգահեռ կապիտուլյանտն այսօր հայտարարություն է անում, թե չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա կամ նույնն է թե մարտերն ընթանում էին Հայաստանի տարածքում, ( ավելի կոնկրետ' Սյունիքում)։
Այսպիսով, նույնիսկ Հայաստանի վրա հարձակման դեպքում չտեսանք ոչ ռուսական կողմի, ոչ ՀԱՊԿ ռազմական միջամտությունը, իսկ չտեսանք, քանի որ ըստ մեր վայ իշխանությունների' իրենք գրավոր չեն դիմել նրանց։
Ինչու՞ չեն դիմել, էլ ե՞րբ պիտի դիմեն, սրանք հարցեր են որոնց պատասխանները կստանանք, երբ վերջնարդյունքում պարզ կդառնա, թե արդյո՞ք ադրբեջանցիք մաքրվելու են Հայաստանի սուվերեն տարածքից, ետ են վերադարձվելու մեր գերիները, թե՞ Նիկոլ կոչեցյալը այս անգամ նույնպես թշնամուն է թողնելու մեզանից օկուպացված տարածքները, մի հարյուր անգամ շնորհակալություն է հայտնելու ռուսական կողմին և ՀԱՊԿ-ին, ու շարունակի 《նոր պատերազմ, նոր հանձնվող տարածքներ》վասալությունը։
Ի դեպ' Ալիևը Հայաստանին է սպառնում 《երկաթե բռունցքով》, իսկ Նիկոլը Ալիևին թողած Հայաատանի ընդդիմությանն է սպառնում 《պողպատե մանդատով》։ Բա էլ սրա նման ոչնչությունից ի՞նչ կարանք սպասել, բացի կորցնելուց։