ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փաստերի ստուգման հարթակն, ըստ էության փաստերի աղավաղման ու մանիպուլյացիաների հարթակ է։ Որքան էլ փորձեք հասարակությանը մոլորեցնել, ներշնչելով, թե ԵԽԽՎ-ի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ» բանաձևը դիվանագիտական հաղթանակ է, և փորձեք ինձ մեղադրել փաստերի խեղման մեջ, ձեզ չի հաջողվի։
Չի հաջողվի, որովհետև պատերազմից հետո, ցավոք շարունակվում են Հայաստանի պարտությունները նաև դիվանագիտական հարթակներում։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այս վերջին բանաձևին, ապա ցավով ասեմ, որ ադրբեջանական հռոտորաբանությունն իր լավագույն արտացոլանքն է գտել այս բանաձևում, ուր ագրեսոր և պատերազմ սանձազերծող Ադրբեջանն ու Հայաստանը հայտնվել են նույն հարթության վրա։
Եթե գտնում եք, որ մենք ու Ադրբեջանը հավասարապես պատասխանատու ենք և մեղավոր գերիների նկատմամբ կտտանքների, մշակութային ժառանգության ոչնչացման կամ վարձկանների ներգրավման հարցերում, ինչը բխում է սույն բանաձևից, ապա ձեզ շնորհավորում եմ։
Հիշեցնեմ, որ մշակութային վանդալիզմը և յուրացումը նաև մշակութային կոթողների, ժառանգության անվանումների աղավաղումը, յուրացումն ու խեղումն են։ Անգամ պատերազմի օրերին, երբ ռմբակոծվում էր Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին, այն հենց այս անվանումով էր ներկայացվում միջազգային լրահոսում։
«Գալստյանի պնդումը, թե բանաձևն ընդունվել է Ադրբեջանի առաջարկով, տարակուսելի է», գրում է Փաստերի ստուգման հարթակը, մոլորեցնելով ու ատելության կրքեր արթնացնելով իր «լսարանում»։ Նախ, ես ոչ թե գրել եմ, թե բանաձևն է ընդունվել Ադրբեջանի պատվիրակության առաջարկով, այլ եկեղեցու Ղազանչի անվանումը։
Ահա այն հղումը, որով ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակությունն առաջարկել է լրացում անել բանաձևում․
https://pace.coe.int/en/files/29447/html...
Amendment No. 13 | Doc. 15363 | 25 September 2021
Signatories:
Mr Samad SEYIDOV, Azerbaijan, EC/DA ; Ms Nigar ARPADARAI, Azerbaijan, EC/DA ; Mr Erkin GADIRLI, Azerbaijan, EC/DA ; Mr Tural GANJALIYEV, Azerbaijan, EC/DA ; Mr Rafael HUSEYNOV, Azerbaijan, ALDE ; Mr Kamal JAFAROV, Azerbaijan, EC/DA
Origin
2021 - Fourth part-session
In the draft resolution, paragraph 18.2, after the word "shelling of", add the following words":
"the Gazanchi Church"
Եվ առաջարկն ընդունվել է․․․
Միթե պատահականություն է ադրբեջաբցիների կողմից եկեղեցու այս անվանման, ինչպես նաև Շուշի/Շուշա զուգաձևությունների գործածումը։ Իհարկե՝ ոչ․․․
Այս տրամաբանությամբ դուք երևի վաղը հաշտ լինեք Էրիվան ու Գյոկչա անվանումների հետ․․․»։