Պարոնայք իրավապահ մարմինների ներկայացուցիչներ.
Հասկացանք կրկնապատիկ պարգեւավճար եք ստանում, բայց գիտակցում եք, որ ձեր գործողությունները ձեր համաձայնությունն են քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք հանցավոր արարքներում մեղադրվելու համար։
Պայմանական այսօրվա սյունեցիների գործողությունները որակեցիք խուլիգանություն՝ նրանց նկատմամբ գործեր կարելու նպատակով. առանց զենքի գործադրման կատարված «ենթադրյալ խուլիգանության» փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մարդկանց տները խուզարկելու դատավարական նպատակը ո՞րն է։
Չհասկացաք, որ սյունեցու վրա ձեր բեմադրությունները չեն ազդում։