Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի վերաբերյալ պետք է ազդանշան լինի մեր երկրի անվտանգության և զարգացման համար շահագրգիռ մյուս կառույցների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախգահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Ազգային անվտանգության ծառայություն, Ոստիկանություն, Քննչական ծառայություն, Գլխավոր դատախազություն, դուք դեռ շանս ունեք ձեր նվիրվածությունը երկրին, սահմանադրությանը և քաղաքացուն ի ցույց դնելու և ձեր անելիքն անելու»,- գրել է Աբրահամյանը։

Նշենք, որ ավելի վաղ Զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը: