Ահա թե որն է իրական մարդասիրությունը, ճշմարտույունը վեր հանելը և իրերը իրենց անուններով կոչելը։ Ավստրիայի պառլամենտի այս հայտարարության տեքստը պետք է լինի տիպական իրենց դեմոկրատական համարող երկրների համար։

 

Հատկապես ԱՄՆ կոնգրեսը պիտի լավ ուսումնասիրի ու յուրացնի Ավստրիայի պառլամենտի այս որոշումը որպեսզի օրերից մի օր էլ ինքը նմանատիպ մի հայտարարությամբ հանդես գա։

 

«Ելնելով պատմական պատասխանատվությունից (Ավստրո-հունգարական միապետությունը առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ) մեր պարտականությունն է այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել եւ դատապարտել: Նույնպես եւ Թուրքիայի պարտականությունն է անկեղծորեն առերեսվելու իր անցյալի մութ ու ցավալի դրվագի հետ եւ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչել»:

 

 

Համլետ Աբրահամյան