2008թ.-ից սկսած կիրառվում է գործազրկության ստանդարտ սահմանումը, որը վերանայվել է 2018թ.-ից՝ աշխատաշուկայի նոր զարգացումները պատշաճ կերպով արտացոլելու, աշխատուժի վիճակագրության արդիականությունը և միջազգային համադրելիությունն ապահովելու նպատակով: Վերանայման հիմքը Աշխատանքի վիճակագիրների միջազգային 19-րդ համաժողովում 2013թ. ընդունված «Աշխատանքի, զբաղվածության և աշխատուժի թերօգտագործման վիճակագրության մասին» (19-րդ ԱՎՄՀ) բանաձևի առանցքային դրույթներն են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել տնտեսագետ Սուրեն Պարսյանը։