Կա՞ն արդյոք մարդիկ, որ չեն հիշում իրենց մանկությունը կամ մանկության դեպքերը: Եթե կան, դրանք դժբախտ մարդիկ են' պայծառ հուշերի հաճույքից զրկված, որովհետև մանկությունը, ուրախ թե տխուր, միշտ մանկություն է՝ իր անարատ սրտով, կյանքի բուռն ծարավով և լուսավոր, լուսավոր երազներով, որ զարդարում են մեր գոյության առավոտը և երկրորդ անգամ էլ չեն կրկնվում: