Ապագա աշխարհակարգն սկսում է ուրվագծվել: Արդեն կարելի է համարել, որ աշխարհը դառնում է երկբևեռ՝ մի կողմից Արևմուտքը, մյուս կողմից՝ Չինաստան ու Ռուսաստան:

Չինաստանի ու Ռուսաստանի դեկլարացիան, ըստ էության, դրա մասին է:

Նոր երկբևեռ աշխարհակարգն, ի տարբերություն անցյալի, զուրկ է գաղափարախոսություններից՝ չկա գաղափարախոսական պայքար, չկան քաղաքակրթական պլատֆորմներ նրանց հիմքում, այլ «մաքուր» շահերի վրա է հիմնված: Այսպիսով, Արևմուտք և Արևելք հասկացությունները, բևեռների իմաստով, խիստ հարաբերական անվանումներ են:

Չկա նաև միանշանակ սահմանային ուրվագիծ՝ ակնհայտ չէ, որ ողջ Եվրոպան ԱՄՆ տիրապատության տակ կմնա, նույնը կարելի է ասել Եվրասիայի մասին, այդ երկրներն էլ միանշանակ Չինաստանի ու Ռուսաստանի տիրապետության տակ չեն հայտնվի:

Նոր աշխարհակարգը շախմատի տախտակի տեսք է կարող ունենալ՝ սև, սպիտակ, չմիավորվածներ, տատանվողներ և այլն:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից