2 ամիս առաջ Հայրենիք կորցրած, 5000-ից ավել զոհ տված, պետական դավաճանության ենթարկված «ժողովուրդը» էքստազի մեջ ընկած քննարկում է թուրքական վիլլայեթ դառնալու հավանական սցենարներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«Կանաչ խոտ տեսած հորթի հրճվանքով թռչկոտում են ինչ որ երկաթգծի նկարից ու Թուրքիայի հետ սահմանները բացելու արդյունքում էժան տրիկոտաժ ու լոլիկ ներկրելու երազանքից, մտացածին խաղաղության կամարներ են կապում, թուրքի հետ քիրվայության պլաններ են կազմում։
Իսկ մինչ այդ Թուրքիան ու Ադրբեջանը, իրենց գործակալական ցանցի միջոցով, հարձակում են պլանավորում Հայկական շահի համար օր ու գիշեր կռիվ տվող Ազգի ներկայացուցիչների դեմ՝ դատական իշխանությունը զավթելու և բոլոր պայքարողներին բանտերը նետելու անթաքույց նպատակներով։
Կոռուպցիայի դեմ պայքարի ծխածածկույթի ներքո դավեր են նյութում ԲԴԽ-ի, դատական իշխանության, անկախ և արժանապատիվ դատավորների դեմ՝ հույս ունենալով, թե դրանով հնարավոր կլինի լռեցնել պետական դավաճանության դեմ պայքարող Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներին։
Չգիտեմ, ուսապարկերը լսելուց ընկալելու ունակություն ունեն, թե չէ, բայց ականջներիդ օղ արեք. որքան էլ ձեր տերերը Թուրքիայից ու Ադրբեջանից ձեզ հրահանգեն կոտրել Հայ ազգի ողնաշարը, #դիմադրություն, միևնույն է, լինելու է, իսկ ադրբեջանցիներին ու նրանց տեղական գործակալներին չի հաջողվելու մարսել Արցախի հանձնում ու հազարավոր մեր զինվորների մահերը։
Վրեժ լինելու է, բոլորը պատասխան են տալու, ոչ մեկ չի պլստալու . . .
Հ.Գ. Իմիջիայլոց, հայկական թրաֆիկինգի՝ մարմնավաճառության ամենապահանջված երկիրը Թուրքիան է . . .»,- գրել է Ղազինյանը։