Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Որ խնդրեմ, ինչ-որ մեկն ինձ կբացատրի՞, թե «Հայ ժողովուրդը» Արցախի հարցը ո՞նց է լուծելու…
Կամ՝ եթե, այնուամենայնիվ, գոյություն ունի ինչ որ ձև, որով Լիբանանի կամ Ռուսաստանի հայերը կարող են լուծել Արցախի հարցը, իշխանությունն ինչի համար է և այդ 70% վստահության քվեն ի՞նչ նպատակով է տրված:
Կարծում եմ, Փաշինյանը առնվազն պետք է ազնիվ գտնվի և ներկայացնի հիմնախնդրի լուծման իր տարբերակը, որը Արցախի և Հայաստանի քաղաքացիները կընդունեն, կամ՝ կմերժեն:
Մնացածը պարզունակ հնարք է պատասխանատվությունից խուսափելու և ամբողջ բեռը «Հայ ժողովրդի» ուսերին թողնելու համար»: