ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
 
«Լժե բարեպաշտներն ինձ ասում են, թե ինչո՞ւ եմ ասում, որ կա հասարակության մի խավ, ում պարտադրաբար պիտի կրթել: Այո, պարտադրանքով պիտի կրթել։
 
Որովհետև մեր ամենամեծ ողբերգությունը տգիտությունն է:
 
Սա ընդամենը մի փոքր էպիզոդ է Նիկոլի համար կազմակերպված «սգո երթից»: Ահա այսպես, թառած ծառերին, «սգո երթին» բերվածները սուլում, ծափահարում և գոռում էին` «Նիկոլ վարչապետ»:
 
Իսկ որոշներն էլ, տրորելով Եռաբլուրի գերեզմանահողը, ծափերով դիմավորեցին Նիկոլին: Ծափեր՝ Եռաբլուրում: Տղաների տաք, տրփացող շիրիմների մոտ:
 
Ծափեր ու սուլոց»: