ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Սրանք ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի հավելվածներում Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի սահմանագծերի նկարագրություններն են։ Հավելվածները օրենքի անբաժանելի մասն են։ Այս օրենքը ընդունվել է 2010 թվականին։ Դրանով սահմանվել է, որ Շուռնուխից ու Որոտանից արևելք ընկած սահմանագծերը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանն է։ Օրենքի ընդունման պահին այդ տարածքները եղել են ԼՂՀ հսկողության տակ։ Այսօր մեր սահմանապահները տեղակայված են նկարագրված սահմաններով։
2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։ Այսօր ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն մեզ մեղադրում են իրենց ընդունած օրենքով գծանշված սահմանը որպես սահման ընդունելու մեջ։