Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հոկտեմբերի 4-ից հետո իմ էջում պաշտոնական որեւէ տեղեկատվություն հաղթելու ենք, զգետնել ենք ու էլի նման բառերով չի եղել։ Որովհետեւ հասկացա, որ ժողովրդին խաբելու պատասխանատվություն չեմ ուզում վերցնել, որովհետեւ հասկացա, որ մեղք եմ գործում Արցախում գտնվող երկու եղբայրներիս հանդեպ, որոնցից մեկը հատկապես դժոխքի միջով է անցել՝ վիրավորվելով, հրաշքով խուսափելով մահից ու գերությունից։ Ի դեպ.... իրենք էլ դիրքերից իջնելու՝ փոշոտ ու կեղտոտ համազգեստով, ոչ թե նոփ-նոր։ Էնպես որ Հ1-ի քարոզիչներ, ֆեյքերի տերեր, ում լաաավ գիտեմ... մի քիչ դանդաղ շտապեք, զգույշ շտապեք կամ առհասարակ մի շտապեք։
Գուցե դեռ տաք եք, գուցե շատերս չենք հասկանում, ինչ է կատարվում բայց պարտավոր ենք։
Նիկոլի թողած իշխանությունը միայն իրեն ու իր անմեղսունակների խմբակին է պետք։
Մեզ համար 3 օրը շանս է մինչեւ այդ փաստաթղթի կատարումը սկսելը մի բան փոխելու, իրենց համար 3 օրը ժամկետ է, որից հետո պայքարողներին կասեն դե էլ բան չի լինի փոխել, ուրեմն վերջ էլ մի պայքարեք։ Ուստի սույն անմեղսունակ դավաճաններին մի բան կասեմ՝
Նաեւ ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր հարցեր են տալիս
3 օրը ժամկետ է , որի ամեն ժամի խլումը մեզնից նվազեցնում է Քարվաճառի հանձնումը կանխելու մեր շանսը։ Նոր բանակցողը շանս կտար լիքը դետալներ փոխել, որ Վարդենիսի մեջքի հետեւում թուրք չլիներ։
Բայց 3 օրից ամեն ինչ սկսվում է ու ոչ ավարտվում, Առջեւում Աղդամն է , մյուս տարածքները դիրքերը իւ Հայաստանը՝ Սյունիք Նախիջեւան միջանցքով։ 3 օրը շանս է դեռ չսկսած խայտառակության մեջ բան փոխելու, բայց դա չի նշանակում, որ սրանով ավարտվում է ծրագիրը ու չի կարելի ուրիշ քայլեր կատարել։
Ես ուզում եմ հավատալ, որ հրաժարական չտալը ունի ավելի մերկանտիլ պատճառ՝ աթոռ պահելը, եւ ոչ թե ծրագիր է թուրքի հետ՝ մնալ այնքան , որ շատ բան հետ շրջել չլինի։
Հիմա հարցի բարոյական կողմի մասին։
Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ կավարտվի իր խունտայի իշխանությունը, Բայց չի սկսվի ուրիշ ոչ մեկի իշխանություն։ Հիմա խոսքը ճգնաժամային կառավարման մասին է ոչ թե իշխանության։ Եթե կարողանանք այնպիսի երկիր պահել, որտեղ անվտանգ գլուխը բարձին դնել լինի, քաղաքացին էլ կորոշի իր իշխանության հարցը։ Ոչ մի նախկին չի ուզում գալ իշխանության։ Հանդարտվեք ու ձեզ հարց տվեք։ Իսկ ես ի՞նչ եմ անում հայրենիքի համար։ Իսկ ես կարո՞ղ եմ ապրել երկրում, որտեղ իշխում է ինչ որ մի ընտանիք ու խմբակ, ովքեր 44 օր ստելով երկիրը տվեցին թշնամուն։ Ես անձամբ չեմ կարող ու ես ունեմ որոշումների իմ շարքը։ Քաղաքական նզովվյալը պետք է թույլ տա ապրենք։
Դատավորներ, քննչականի ծառայողներ, ոստիկաններ, Ագն աշխատակիցներ, պետական ծառայողներ դու՞ք ում ենք ընտրում՝ Նիկոլ( ավեր ու արտագաղթ) թե երկիր ( ապագա)։
Հետհաշվարկը գնաց»։