ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Թե ինչ ղալաթներ է արել Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր դաշտում, ինչն է ճիշտ արել, ինչը սխալ՝ իր, իր թիմի և այդ ժամանակահատվածի այլ ընդդիմադիր գործիչների խնդիրն է:
Այն, որ նա այլևս ու դեռևս երկրի վարչապետն է, իր կառավարման ու աղաղակող սխալների բեռն ու վճարվելիք գինը արդեն մեր, հայ հասարակության, խնդիրն է:
Ասածս ինչ է. քո և քո թիմի հաշվին ինչ ղալաթ ուզում ես արա, որտեղ ուզում ես «ձեր գեղեցիկ գլուխները» խփեք:
Սակայն մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը: Կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ես»: