Քիչ առաջ բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին. ուժային կառույցները ամբողջությամբ խամաճիկ են դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռքերում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անիրավ, շինծու պատրվակներով մարդկանց ազատությունների եւ արժանապատվության ոտնահարումները սովորական լինել չեն կարող։

Յուրաքանչուր նման դեպք վկայում է երկրում ստեղծված խորը ճգնաժամի մասին: Իշխող վարչախումբը վերածվում է պետական կառույցները ուզուրպացնող խունտայի, որն իր գործողություններով երկրում վախի մթնոլորտ է փորձում ստեղծել։

Ուզում եմ, որ ականջներիդ օղ անեք. պատասխան եք տալու ձեր գործած ամեն ապօրինության համար, Սահմանադրությունը ոտնահարելու ամեն դեպքի համար, մարդկանց ու երկրի ճակատագրի հետ խաղալու համար։

Շատ մոտ է ձեր արարքների համար հաշիվ տալու ժամանակը, ու այդ հաշիվը արդարացիորեն փակելու եք դուք անձամբ՝ օրենքների ողջ խստությամբ։

Ձեր սանձարձակությունների ՀԴՄ-ն խփելու է ժողովուրդը»: