Անփույթ, շվայտ, անհավատ, մարդաշատ հավաքները բերեցին նրան, որ մեր փոքրիկ հիվանդանոցում այլևս տեղ չկա: Ծանր հիվանդների հոսքն ամենօրյա է: Ընդունում ենք, փրկում ենք, կամ էլ…
Կես տարի տևողությամբ համավարակի պատճառով մեր բժիշկները միայն չեն հոգնել, նիհարել են:
Ծանր հիվանդին պետք է շուռ տալ, որ կարողանա շնչել: Հեշտ բան չէ: Բուժաշխատողներն այդքան ֆիզիկական հնարավորություններ չունեն, այն էլ հիմա:
Հիվանդների ազգականներն էլ, իրենց հերթին, անընդհատ բողոքում են, թե իրենց հիվանդները անտերության են մատնված: Հենց այդ նույն, մեծ հավանականությամբ՝ անհավատ կամ հիվանդության վտանգի աստիճանի հանդեպ թերահավատ հիվանդները… Թեժ գիծը ճայթում է՝ վատ են բուժում: Իհարկե, քչերին է հետաքրքրում բժիշկների վիճակը: Քչերին է հուզում, թե քանի բժիշկ կյանքին հրաժեշտ տվեց: Կամ քչերին է հետաքրքրում, որ բուժհաստատություններում ծանրորդներ չեն աշխատում, որ կարողանան ծանր հիվանդներին մեկ շարժումով այնպես շուռ տալ, որ վերջինս կարողանա շնչել:
Իսկ բուժաշխատողները, և՛ գրկում են, և՛ շուռ են տալիս: Վարակվում և մահանում են:
Երեկ մեր բժիշկները զանգահարեցին Չերնովցի, խնդրանքով, որ ծանր հիվանդ ընդունեն: Պատասխանը կարճ էր և մռայլ. «Ձեզ մոտ դրախտ է…»:
Մեր բժիշկները շվարած հայացք նետեցին առ իրենց դրախտը և, եթե մեր դժոխքը՝ դրախտ է, բա իրենց մոտ ի՞նչ է:
Այնպես որ, տղերք ջան, ձեզ տեսնենք, հավաքվեք, տժժացեք, պար եկեք, համբուրվեք, խմեք, երգեք:
Ճամփորդեք, ուր ուզում եք, հետո էլ տունդարձի ճամփան փոխեք վարազի կածանով. դե, պետք է չէ՞ շրջանցել մաքսայինն ու սանիտարական կետը:
Դիմակը՞, ո՛չ, սկզբունքորեն չկրե՛ք: Մի հավատացեք և դեն նետե՛ք:
Եվ, ամենակարևորը, երբ պատահաբար ք*քն ընկնեք և հասկանաք, որ ձեր ասած՝ «սովորական գրիպ»-ը չէ, այլ մի վարակ է, որն ավարտվում է դաժանագույն թոքախտով, որից մահանում են, զանգ տվեք թեժ գիծ և հայտնեք, որ երկու հալումաշ եղած բուժաշխատող ուժ չունեն, որ շուռ տան, որ կարողանամ շնչել:
Առողջություն բոլոր իմաստներով հիվանդներին:
Թանկագին բժիշկներ, ներեք մեզ:
Հ.Գ. Իմ էջին ելույթներ մի ունեցեք, իմ անվախ և ամրաբազուկներ: Դուք բժիշկների երեսին նայեք և խոսեք, որոնք ավելի քիչ են ստանում, քան դուք կիրակի օրը շուկայում եք ծախսում: Ասացեք, որ հիվանդները վարակից չեն մահացել: Ասացեք բժիշկ Ֆ.-ին, որ ձեզ նման թերահավատից էր վարակվել և կյանքի ու մահվան արանքում էր… ասացեք Լ. բուժքրոջը, որն ընդամենը թեստ էր անում, բայց… նրա աղջիկը դպրոցն ավարտեց ոսկե մեդալով, բայց մայրն այդպես էլ չկարողացավ մի կարգին գրկել և շնորհավորել իր երեխային: Դուք գնացեք և բուժակ աղջիկներին ասացեք, որ նիհարել դարձել են 50 կգ, բայց 100 կգ հիվանդին պետք օգնեն, որ շնչի: Ասացեք նրանց, ովքեր վարակից մահացածների դիակները տանում կորցնում են, առանց կարգ ու կանոնի հուղարկավորելու: Թե չէ, տոկոսներ, սիմպտոմներ, թվեր… Էջերին մի գրեք, կանգնեք դեմ առ դեմ և ասացեք նրանց:
Հ.գ.2. Վարակված տղայի մասին նախորդ գրառումս հանեցի, մահացել է: Ինչպես ասում եք՝ հանգամանքների բերումով մահացածը…
Ախ, որքան են ինչ չարացնում լկտի-լպիրշ տիկնայք, որ էջիս գրում են՝ խուճապ մի տարածեք, ձեզ հաստատ դրա համար վճարում են: Էդ դեպքում գոնե ասացեք, թե որտե՞ղ է գտնվում դրամարկղը…
Ֆեյսբուքյան օգտատեր Մարիաննա Գոնչարովայի էջից: